ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Արամ MP3-ը, Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին

Արամ MP3-ը, Սևակ Խանաղյանը անմոռանալի երեկո պարգևեցին երիտասարդներին
18.11.2017 | 14:16

Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նշվեց Ուսանողության միջազգային օրը։ Երեկոյին ներկա էին և իրենց շնորհավորանքները երիտասարդներին հղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանից և հանրապետության մարզերից հրավիրված շուրջ 13 հազար երիտասարդների համար կատարումներով հանդես եկան սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սևակ Խանաղյանը։ Սևակ Խանաղյանը, շնորհավորելով Ուսանողության միջազգային տոնը, նշեց, որ ուրախ է գտնվել այս բեմում և երգել այսքան լավ մարդկանց համար։ Նա կոչ արեց ուսանողներին ուսման տարիներից վերցնել հնարավորինս շատ գիտելիքներ, որպեսզի հետագայում չզղջան։
Արամ MP3-ը ցանկացավ երիտասարդներին՝ լինեն խենթ ու խելառ, էքսպերիմենտներ սիրող, հաղթահարեն արգելքներն ու միշտ առաջ գնան։
Կազմակերպիչներն անակնկալ էին պատրաստել ներկաներին. հանդես եկան նաև ամերիկահայ մեծահամբավ երգիչ Սեբուհ Սիմոնյանն և դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը։


Մինչ համերգի սկսվելը ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության և ինքնաթեստավորման հնարավորության մասին տեղեկացնելու նպատակով մարզահամերգային համալիրում երիտասարդների շրջանում տարածվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ, ցուցադրվել է տեսանյութ, որոնք միտված են պատկերավոր կերպով իրազեկելու, որ ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ, կարևոր է հետազոտվել, ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ և հնարավոր է ստանալ բուժում ու ապրել լիարժեք կյանքով:
Համերգը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Երեկոյի կազմակերպիչներն էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ջազի հայկական ասոցիացիան։

Կարեն Ավագյանի խոսքը, ուղղված երիտասարդներին, կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ